National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
18.01.2023
Տեղի է ունեցել համատեղ կրթական ծրագրերի ավարտին նվիրված միջոցառում
1 / 4

Բազմիցս նշել եմ ԱԺ աշխատակազմի կարողությունների զարգացման անհրաժեշտությունը եւ անընդհատության նշանակությունը եւ որպես ԱԺ աշխատակազմի ղեկավար՝ մշտապես ողջունել եմ մեր միջազգային գործընկերների առաջարկությունները՝ աջակցելու կարողությունների հզորացման գործընթացին: Լիահույս եմ ու վստահ, որ 2022 թվականին մեր արձանագրած հաջողությունները զարկ կտան 2023 թվականին նոր եւ ավելի հետաքրքիր ծրագրերի իրականացմանն ԱԺ աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի միջեւ. ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:

Հունվարի 18-ին խորհրդարանում տեղի է ունեցել Ազգային ժողովի աշխատակազմի եւ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ/IRI) միջեւ 2022 թվականի ընթացքում իրականացված համատեղ կրթական ծրագրերի ավարտին նվիրված միջոցառում, որի ընթացքում ծրագրի շահառու ԱԺ աշխատակազմի անդամներին հանձնվել են հավաստագրեր:

Կարեւորելով նման կրթական ծրագրերի կազմակերպումը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն խորհրդարանի աշխատակազմի աշխատակիցների գիտելիքների զարգացմանը: Վահան Նարիբեկյանը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը` դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը փաստել է, որ նախորդ տարի մեկնարկած կրթական ծրագիրը Միջազգային հանրապետական ինստիտուտն իրականացրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում: Ջեյմս Դե Ուիթը շնորհակալություն է հայտնել ԱԺ գործընկերներին՝ տարատեսակ դասընթացների կազմակերպչական աշխատանքներում աջակցելու համար:

Նրա դիտարկմամբ իրականացված դասընթացները կարեւոր նշանակություն կարող են ունենալ ծրագրի մասնակիցների հետագա աշխատանքներում, քանի որ տրվել են հիմնարար գիտելիքներ ու հմտություններ թե՛ գրավոր, թե՛ բանավոր հաղորդակցվելու, տվյալների վիզուալիզացման, ինչպես նաեւ օրենսդրական նախագծերի վրա աշխատելու համար:

Նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտը շարունակելու է համագործակցությունն Ազգային ժողովի աշխատակազմի հետ՝ ելնելով կարիքների գնահատումից: Մասնավորապես, նախատեսվում է իրականացնել թիրախային վերապատրաստումներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am